Ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել Թբիլիսիի կենտրոնում՝ Հերոսների հրապարակում «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ:
Ըստ NewsGeorgia-ի՝ մի քանի տասնյակ մարդ, հիմնականում ուսանողներ, փակել են ճանապարհը։ Ցուցարարները մեկ ժամից ավելի արգելափակել են երթևեկությունը: Ինչ-որ պահի ոստիկանները պահանջել են ազատել ճանապարհը և սկսել են ուժով տանել ցուցարարներին։ Ձերբակալվել է վեց մարդ։
Վրաստանի խորհրդարանի մոտ հանրահավաքին մասնակցած համախոհների մի մեծ խումբ այս պահին շարժվում է դեպի Հերոսների հրապարակ՝ միանալու ցուցարարներին։



























