Իսրայելցի ներկրողները, ըստ իսրայելական Globes պարբերականի՝ ուսումնասիրում են թուրքական ապրանքները Սլովենիայի նավահանգիստներով Իսրայել ներկրելու հնարավորությունը:
54 ապրանքների արտահանումն Իսրայել արգելելու Անակարայի որոշման մասին իմանալով՝ արդեն երեքշաբթի նրանք սկսեցին դիտարկրել թուրքական ապրանքների ներմուծման զարտուղի ճանաճպարհները։
Իսրայելցիներն ուսումնասիրում են սլովենական տարբերակը, քանի որ Կիպրոսը, որն ավելի մոտ է, Թուրքիայի հետ թշնամական հարաբերությունների պատճառով չի աշխատում։ Սա կմեծացնի առաքման ծախսերը, քանի որ Սլովենիայի միջոցով առաքումը կտևի երեք շաբաթ, այն դեպքում, երբ ուղիղ առաքումը ընդամենը մի քանի օր է տևում:




























