Մայիսի 3-ին, ժամը 17:50-ին Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1973 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ (3).jpg (190 KB)

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Հ․ Ղ․-ն (ծնված 2004 թ․) և Մ․ Հ․-ն (ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

ՃՏՊ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ (1).jpg (82 KB)

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Բ․-ին (ծնված 1985 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։