Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ ժամանակ է տվել հրադադարի համաձայնության համար, հակառակ դեպքում ռազմական գործողություն կծավալի Ռաֆահում: Դրա մասին գրել է The Wall Street Journal-ը։
Եգիպտացի պաշտոնյաները նշել են, որ Եգիպտոսն Իսրայելի հետ համատեղ աշխատում էր հրադադարի վերանայված առաջարկի վրա, որը ՀԱՄԱՍ-ին էր ներկայացվել շաբաթավերջին:
Սպասվում էր, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավարությունը կխորհրդակցի Գազայի հատվածում իր ռազմական թևի հետ և կարձագանքի: Սակայն Գազայում խմբավորման ռազմական առաջնորդը, որն, ըստ երևույթին, թաքնվում է անկլավի թունելներում և վերջնական որոշումներ է ընդունում, Իսրայելի առաջարկին չի արձագանքել:
Ըստ NBC-ի՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը կվերադառնա Իսրայել և կմիանա պատանդների վերաբերյալ բանակցություններին։





























