ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Ավստրալիայում դիմավորել են հսկայական փչովի ծխախոտի գլանակով: Այն Կանբերրայում` խորհրդարանի շենքի դիմաց են տեղադրել մարիխուանայի օրինականացման համար պայքարող շարժման ակտիվիստները:
«Օգնիր չեղյալ համարել մարիխուանայի արգելքը» (Help End Marijuana Prohibition, HEMP-ն անգլերենից թարգմանաբար նշանակում է կանեփ) կուսակցության ակտիվիստները ակնկալում են ամերիկյան լիդերի աջակցությունը մարիխուանայի օրինակացման հարցում: Ավելին, նրանք մտադիր են Օբամային հիշեցնել, թե որքան օգտակար է մարիխուանան բժշկական տեսանկյունից. Օրինակ, կանեփի էքստրակտը 10 օր օգտագործելու դեպքում օգնում է մաշկի քաղցկեղի բուժմանը:
Ներկայումս Ավստրալիայում մարիխուանա պահելն ու տարածելն արգելված է: ԱՄՆ-ում եւս այն արգելված է, բայց 15 նահանգներում թույլատրվում է կանեփի օգտագործումը բժշկական նպատակներով, հաղորդում է Lenta.ru-ն:



























