Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն Corriere Della Sera-ին տված հարցազրույցում բացառել է երկրի ուղղակի միջամտությունն Ուկրաինայի հակամարտությանը։

«Մեր դիրքորոշումը չի փոխվում. մենք միշտ ասել ենք, որ Ուկրաինային անհրաժեշտ է ամեն կերպ օգնել, և մենք դա անում ենք, բայց միշտ էլ բացառել ենք մեր զինված ուժերի ուղղակի միջամտությունը հակամարտությունում», - ասել է նա։

Իտալացի նախարարի խոսքով՝ «Ուկրաինան օգնության կարիք ուներ՝ հակամարտությունը չընդլայնելու համար», և այսօր նա խնդրում է չսրել լարվածությունը։

«Ընդհակառակը, մենք պետք է փնտրենք երկխոսության բոլոր ձևերը՝ սկսելով դիվանագիտության ցանց հյուսել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ եթե հակամարտությունն ընդլայնվի, Իտալիան շատ բան կկորցնի։

Կրոզետտոն հայտարարել է, որ Իտալիան չի մասնակցի որևէ զինված միջամտության, քանի որ, ի տարբերություն մյուսների, Իտալիան ունի ուղղակի ռազմական միջամտության բացահայտ արգելք, որը դուրս է օրենքներով և Սահմանադրությամբ նախատեսվածից:

«Մենք կարող ենք զինված միջամտություն կանխատեսել միայն միջազգային մանդատի ներքո, օրինակ՝ ՄԱԿ-ի բանաձեւի համաձայն։ Ուկրաինայում առաջարկվող տարբերակը ոչ միայն չի ներառվի այս հարցում, այլեւ կհրահրի հակամարտության հետագա սրում, որը օգուտ չի բերի առաջին հերթին հենց ուկրաինացիներին։ Մի խոսքով, մեր անմիջական մասնակցության համար պայմաններ չկան»,- պարզաբանել է նա։