Ֆոտոմոդել եւ նախկին «Միս աշխարհ» Այշվարիա Ռայը դուստր է ունեցել: Սա նրա եւ նրա ամուսնու` դերասան Աբիշեկ Բաչանի առաջին երեխան է:

Հնդկական ԶԼՄ-ներն անկեղծ հետաքրքրություն էին ցուցաբերում Այշվարիա Ռայի հղիության նկատմամբ:  Բուքմեյքերական ընկերությունները նույնիսկ խաղադրույքներ էին կատարում, սակայն երեխան ծնվել է պլանավորված ժամկետից ավելի շուտ:

Հիշեցնենք, որ Այշվարիա Ռայը, ով 1994թ-ին «Միս աշխարհ» մրցույթի հաղթողն էր,  հայտնի դերասանուհի եւ ֆոտոմոդել է: Նա առաջին հնդիկ կինն էր, ում արձանը  տեղադրված է մադամ Տյուսոյի մոմե տիկնիկների թանգարանում եւ ով 2003թ. ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում:

Ռայը դստերն ունեցել է  38 տարեկան հասակում: