Որքան երկար տևի ուկրաինական ճգնաժամը, այնքան Եվրոպային և աշխարհին ավելի մեծ վնաս կհասցվի»,- Ֆրանսիա իր այցի կապակցությամբ Չինաստանի կառավարության կայքում և ֆրանսիական Le Figaro պարբերականում գրել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։
«Չինաստանը հուսով է, որ եվրոպական մայրցամաքը շուտով կվերադառնա իր խաղաղ և կայուն վիճակին՝ պատրաստ աշխատելու միջազգային հանրության, ներառյալ ՝ Ֆրանսիայի հետ՝ ճգնաժամը լուծելու ողջամիտ ճանապարհ գտնելու ուղղությամբ:
Չինաստանը ոչ ուկրաինական ճգնաժամի աղբյուրն է, ոչ հակամարտող կողմը կամ մասնակիցը, սակայն կառուցողական դեր է խաղացել այս ճգնաժամի խաղաղ լուծման ուղիների որոնման մեջ»,- ըստ Deutsche Welle-ի՝ նշված է Չինաստանի նախագահի հոդվածում։
Սին վերջին փաստարկի առնչությամբ հիշեցրել է, որ անձամբ բազմիցս հորդորել է հարգել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու հիմքերը, հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հաշվի առնել բոլոր կողմերի փաստարկված անվտանգության շահերը, ինչպես նաև. մատնանշել է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։
Մինչդեռ, ըստ Ֆրանսպրեսի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր առաջնահերթությունը Սի Ծինպինի Փարիզ այցի ընթացքում լինելու է վերջինիս զգուշացնելը, թե որքան վտանգավոր է Ռուսաստանին (Ուկրաինայի դեմ պատերազմում) աջակցելը։





























