Իսրայելը ներկա պահին պաշտոնապես չի արձագանքել հրադադարի պայմաններին համաձայնելու ՀԱՄԱՍ-ի պատասխանին։
Այնուամենայնիվ, իսրայելական բարձրաստիճան աղբյուրը նշել է, որ սա առանց Իսրայելի ներգրավման միակողմանի առաջարկ է։
«Սա այն ծրագիրը չէ, որը քննարկել ենք Եգիպտոսի հետ։ Սա ՀԱՄԱՍ-ի հնարք է, որը նախատեսված է Իսրայելին որպես մերժող կողմ ներկայացնելու համար»,- գրում է Israel News-ը:
Ըստ իսրայելական այլ աղբյուրների՝ Եգիպտոսը միակողմանիորեն փոխել է բոլոր պարամետրերը՝ հասնելու համար ՀԱՄԱՍ-ի համաձայնությանը: «Նման առաջարկն անընդունելի է Իսրայելի համար»։ Իսրայելական մեկ այլ աղբյուր պարզաբանել է, որ ծանոթ չեն առաջարկին ոչ միայն Երուսաղեմը, այլեւ Վաշինգտոնը։
Կազմակերպության արձագանքը հետևել է Ռաֆահում գործողության նախապատրաստման մասին տեղեկությունների խորապատկերում:
Հիշեցնենք, որ ցամաքային ռազմական գործողությունների նախապատրաստությունը նոր մակարդակի է հասել։ Երկուշաբթի՝ մայիսի 6-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը Իսրայելին սահմանակից քաղաքի թաղամասերից սկսել է պաղեստինցիների տարհանումը:





























