Ֆինասների նախկին նախարար Ջոն Սուինին դարձել է Շոտլանդիայի յոթերորդ առաջին նախարարը, երբ Շոտլանդիայի խորհրդարանի անդամները քվեարկել են նրա օգտին, հայտնել է STV-ն։ Ֆինանսների նախկին նախարարը փոխարինել է անցյալ շաբաթ հրաժարական տված Համզա Յուսաֆին: Երկուշաբթի նա դարձավ Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ։
Սպասվում է, որ Սվինին շուտով կհայտարարի իր կաբինետի կազմը։ Սվինին ստացել է 64 պատգամավորի աջակցությունը, մինչդեռ նրա մերձավոր մրցակիցը՝ Շոտլանդիայի պահպանողականների առաջնորդ Դուգլաս Ռոսը, ստացել է 31 պատգամավորի ձայները:





























