Ռուսաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը կգլխավորի Մախաչկալայի Անժին: Այդ մասին հաղորդում է Life News-ը:
Նախօրեին Թուրքիայի հավաքականի հետ պայմանագիրը խզած 65-ամյա հոլանդացին նախնական համաձայնություն է տվել Դաղստանի Անժիին եւ թիմի հետ կաշխատի հաջորդ գարնանից, երբ կմեկնարկի Ռուսաստանի առաջնության երրորդ շրջանը:
Այժմ Անժին մարզում են Անդրեյ Գորդեեւն ու խաղացող Ռոբերտո Կարլոսը:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Հիդինկի ծառայություններից հրաժարվեց Խորվաթիայի հետ Եվրո-2012-ի անցումային հանդիպումներում 0:3 եւ 0:0 հաշվով խաղալուց եւ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր չնվաճելու հետեւանքով: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված կլինի Հիդինկին աշխատավարձ վճարել մինչեւ 2012-ի օգոստոսի 1-ը: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Հիդինկը տեղափոխվելու է Լոնդոնի Չելսի:



























