Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, այսօր` նոյեմբերի 17-ի առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի 944 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենան բախվել է հենապատին ու շրջվել:
Դեպքի վայրից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ վթարի վայր է ժամանել Լոռիի մարզի փրկարար վարչության փրկարար խումբը: Այս պահին փրկարարները տեխնիկայի գործադրմամբ, փորձում են կտրել մեքենայի մի հատվածը եւ մեքենայից դուրս բերել ուղեւորին, ով, նախնական տեղեկությունների, ԱՄՆ-ի բնակիչ է:
Բանն այն է, որ երկաթյա արգելապատնեշն ամբողջությամբ խրվել է մեքենայի մեջ եւ մխրճվել ուղեւորի ոտքի մեջ:
«Սուզուկիի» վարորդին արդեն տեղափոխել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, փրկարարները, շտապօգնության աշխատակիցները:


























