Երեւանում, նոյեմբերի 16-ին, հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի թիվ 34/1 շենքի 4-րդ բնակարանում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.16-ին, մարվել`19.19-ին: Մասամբ այրվել է ճաշասենյակի գույքը:

Հրշեջ-փրկարարները  բնակարանից անվնաս դուրս են բերել եւ ոստիկանության աշխատակիցներին հանձնել  տանտեր, 50-ամյա Հ. Մարտիրոսյանը ( ըստ նախնական տվյալների Մարտիրոսյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ):