Չինացին փորձել է ինքնահրկիզվել Պեկինի Տյանանմեն հրապարակում, որը հայտնի էր դարձել 1989թ. ուսանողական ցույցերի գնդակոծմամբ:
Միջադեպը, ըստ The Daily Telegaph-ի, տեղի է ունեցել դեռ հոկտեմբերի 21-ին, սակայն չինական ոստիկանությունը ոչնչացրել է միջադեպի հետքերը, իսկ տեղեկատվությունը հայտնվել է գրաքննության տակ: Բրիտանական պարբերականի մոտ է հայտնվել իրադարձությունների ականատես բրիտանացի զբոսաշրջիկի արած լուսանկարը:
Լուսանկարում երեւում է գետնին ընկած տղամարդ, ում վրա փրփուր են լցրել, իսկ շուրջը ոստիկաններ են կանգնած հրդեհամարիչներով: Մի քանի մետր այն կողմ չինական հեղափոխության հայր Մաո Ցզեդունի դիմանկարն է:
Լուսանկարի հրապարակումից հետո չինական իշխանությունները հաստատել են այդ տեղեկությունները եւ հայտնել, որ Խուանգան քաղաքի 42-ամյա բնակիչ Վանը փորձել է այդկերպ իր բողոքը հայտնել դատարնի վճռի դեմ: Ոստիկանները նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ այժմ նա ապաքինվել է:




























