Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը` Արթուր Մայիսի Ղազարյանը ձերբակալվել է: Այս մասին  NEWS.am-ին տեղեկացրեց Ոստիկանության Մասիսի բաժին պետ` ոստիկանության  փոխգնդապետ  Համլետ Ղամբարյանը եւ  որոշակի մանրամասներ հաղորդեց:

«Ներկա դրությամբ, նա բերման է ենթարկվել, քանի որ նրա մոտից հայտնաբերվել է թմրամիջոց: Առայժմ նրան լսում են եւ ավելին ասել չեմ կարող: Իսկ, թե ինչ քանակությամբ եւ ինչ թմրամիջոց է, փորձաքննությունից հետո պարզ կդառնա»,- մանրամասնեց Ղամբարյանը:

Վերջինս արձագանքելով այն լուրերին, թե ձերբակալվածն ու նրա հայրը   ԲՀԿ-ականներ են, նշեց, որ ներկա պահին նման ինֆորմացիա չունեն: