Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափը շատ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են արդյունավետ և հաջող համագործակցել միմյանց ինքնիշխանությունը և ազգային շահերը հարգող երկրները, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հետ համատեղ ճեպազրույցում, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով, կարևոր է բոլոր ոլորտներում Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության հետագա զարգացումը։

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է, և դրա նպատակը պետք է լինի նպաստել խաղաղությանն ու կայունությանը, ինչպես նաև մեր երկրների զարգացմանը։ Այս առումով Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ձևաչափը շատ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են արդյունավետ և հաջող համագործակցել միմյանց ինքնիշխանությունն ու ազգային շահերը հարգող երկրները, և ինչպես կարող են նման համագործակցության ծրագրեր իրականացնել տարածաշրջանի համար։ Զրույց ունեցանք նաև մեր երկրները կապող ռազմավարական տարբեր նախագծերի մասին։

Իհարկե, մեր ռազմավարական համագործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում շատ կարևոր է։ Խոսակցություն ունեցանք նաև համագործակցության այլ հարթությունների մասին, ինչպես համագործակցությունը կրթության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Իհարկե, մենք հատուկ կարևորություն ենք տալիս համագործակցության յուրաքանչյուր ասպեկտի։ Պարոն Նախագահ, այս հանդիպումը ևս մեկ անգամ բացահայտեց ընդհանուր հետաքրքրությունը՝ հոգալու մեր համագործակցության և ռազմավարական գործընկերության հետագա խորացման համար, ինչը կարևոր է մեր ժողովուրդների շահերի իրացման համար։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ջերմ հյուրընկալության համար»,- ասել է Կոբախիձեն։