Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ընդունելության ժամանակ չի կարողացել դիմադրել պեկինյան բադին: Այս մասին ՌԴ ղեկավարը խոսել է Հարբինի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների ու ուսուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը Պուտինին հարցրել է, թե ինչ չինական ուտեստ է նա ավելի շատ սիրում։ «Ի՞նչն եմ ամենաշատը սիրում: Կարող եմ ասել այն, ինչ գիտեմ ամենաշատը, բայց դա հայտնի է ամբողջ աշխարհում։ Բոլորը գիտեն պեկինյան բադը: Ռուսաստանում, հաստատ, հարյուր տոկոսով»,- պատասխանեց նախագահը։ - Երեկ իմ ընկերն ու ՉԺՀ նախագահը ինձ հյուրասիրեցին այս պեկինյան բադով։ Հիմա ես ձեզ կասեմ. այնտեղ երկու կտոր կար: Կարծում եմ՝ ես միայն մի կտոր կուտեմ։ Հասկանու՞մ եք, չէ՞։ Բայց ես չդիմացա և կերա երկրորդը»։

Պուտինը նշել է, որ ռուսական և չինական խոհանոցները տարբեր են, բայց կա ընդհանուր բան, օրինակ՝ տարբեր տեսակի պելմենիներ։ «Բայց ամենակարևորն այն է, որ և՛ ռուս ժողովուրդը, և՛ չինացիները շատ հյուրընկալ են։ Մենք սիրում ենք հյուրերին, սիրում ենք ընկերներին: Եվ մենք նրանց միշտ հաճույքով ենք հանդիպում։ Եվ մենք փորձում ենք այնպես անել, որ նրանք ամեն ինչ հավանեն։ Այդ թվում այն, ինչ առաջարկվում է սեղանին»,- հավելել է նախագահը։