Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու և առևանգվածներին վերադարձնելու համար Իսրայելը պարտավոր է ընդլայնել Ռաֆահում ռազմական գործողությունը։

Գալանտը և Սալիվանը քննարկել են նաև իրավիճակը Գազայի հյուսիսային սահմանին, պաշտպանության նախարարը նշել է, որ դիվանագիտական ​​ճանապարհով համաձայնության չգալը կհանգեցնի ռազմական առճակատման սրման, գրում է «Сегодня в Израиле» պարբերականը։