Շվեյցարիայի քաղաքացիներին թույլատրել են մարիխուանա աճեցնել սեփական օգտագործման համար: 2012-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի կանեփի մշակման եւ վաճառքի մասին Լատինական կոնկորդը, որի համաձայն, իտալախոս կանտոնների բնակիչներին թույլ կտան աճեցնել կանեփ, յուրաքանչյուր մարդու համար չորս բույս: Այդ կարգը տարածվում է ոչ միայն շվեյցարացիների, այլ նաեւ Եվրամիության քաղաքացիների վրա եւս, ինչպես նաեւ դա կարող է անել ցանկացած մարդ, ով Շվեյցարիայում ապրելու իրավունք ունի, հաղորդում է «Զավտրան»:
Որոշումը վավերացրել է լատինական կանտոնների մեծ մասը:




























