ԱՄՆ-ի FEMEN շարժման մասնակիցներն ի պաշտպանություն «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժման եւ ի նշան նրանց դեմ իրականացվող բռնությունների կիսամերկ ակցիա են անցկացրել:
Կրծքաբաց աղջիկները պաստառներ են պարզել, եւ կրել են «Ազատության» արձանի թագի նմանությամբ թագեր: Նրանք պահանջել են, որ Նյու Յորքի ոստիկանությունը բռնությունների չկիրառի կապիտալիստների դեմ բողոքող կանանց նկատմամբ, որոնք ձերբակալությունների արդյունքում հայտնվել են ոստիկանական բաժանմունքներոմ:
Մերկ աղջիկները ոստիկաններից պահանջել են նաեւ անմիջապես լքել բողոքի ակցիայի մասնակիցների վրաները տարածքը: Ոստիկանները պահանջին ի պատասխան ցրել են կրծքամերկ աղջիկների ցույցը:
FEMEN-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ակտիվիստուհիները պահանջում են նաեւ միջազգային մարմիններից, որ քննադատեն իշխանությունների վարած քաղաքականությունը:




























