Այս շաբաթ, նոյեմբերի 14-18-ին, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 79,7 մլն դոլար եւ վաճառել 90,6 մլն դոլար: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության  հետ կապերի ծառայությունից:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում այս ժամանակահատվածում իրականացվել է 16,75 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 384.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 600 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 384.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.2 մլն ԱՄՆ դոլար: