Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 19-ին, Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում ներկա է գտնվել Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված Հայաստանի հանրապետական կուսակցության 2011թ. ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խաղի ավարտին Սերժ Սարգսյանը շնորհավորել է հաղթած թիմերին, պատվոգրեր ու մեդալներ հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին, ինչպես նաեւ գլխավոր մրցանակ` առաջին տեղը զբաղեցրած թիմին:



























