Տավուշի մարզում, նոյեմբերի 20-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Պառավաքար-Բերդ ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս  է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 15 եւ 17-ամյա  ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: