Կանանց Հայաստանի հավաքականը հերթական պարտությունն է կրել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Մրցակցի խաղադաշտում Հայաստանի թիմը 0:5 հաշվով պարտվել է չեխերին:

7-րդ խմբում ընդգրկված են նաեւ Դանիայի, Ավստրիայի եւ Պորտուգալիայի հավաքականները: Հայաստանի հավաքականը նաեւ 0:8 հաշվով պարտվել է Պորտուգալիային, 0:5 հաշվով` Դանիային, 0:3 հաշվով` Ավստրիային:

Նոյեմբերի 23-ին դարձյալ մրցակցի խաղադաշտում Հայաստանը կմրցի Դանիայի հետ: