Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ՀԿ-ներն ու լրատվամիջոցները, որոնք հրաժարվում են ենթարկվել օտարերկրյա գործակալների (Օտարերկրյա ազդեցության թափանցիկության) մասին օրենքին, նրանց բանկային հաշիվների վրա կալանք կդրվի:
Մի շարք կազմակերպություններ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն գրանցվի օտարերկրյա գործակալների ռեեստրում: Ըստ Грузия Online պորտալի՝ Կալաձեն հայտարարել է, որ իրենց սպառնում են ֆինանսական պատժամիջոցներ, որից հետո նաև կսառեցվեն հաշիվները, իսկ կազմակերպությունները չեն կարողանա գործունենություն ծավալել:





























