Ռուսաստանը երբեք չի միջամտել և չի միջամտում ԱՄՆ-ի ներքին քաղաքականությանը, այլ հետևում է կողքից։ Ըստ ТАСС-՝ դրա մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Դրան հետևում ենք կողքից, մենք երբեք չենք միջամտել ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին և մտադիր էլ չենք միջամտելու»,- ասել է Պուտինը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 5-ին։