Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային Արևմուտքից զենք մատակարարելը հակամարտությանն անմիջական մասնակցություն է, հայտնել է РИА Новости-ն։

Չորեքշաբթի SPIEF-ի շրջանակում Պուտինը հանդիպել է խոշոր միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների, դրանց թվում՝ «ոչ բարեկամական» երկրների ներկայացուցիչների հետ։

«Նման գործողությունները վերջնական են լինելու, դրանք այժմ հասել են առճակատման ամենաբարձր աստիճանի, բայց ամբողջովին կկործանեն միջազգային հարաբերությունները և կխաթարեն միջազգային անվտանգությունը»,- լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը։ Ըստ նրա՝ ի վերջո, եթե Մոսկվայում տեսնում են, որ այդ երկրները ներքաշվում են ՌԴ-ի դեմ պատերազմի մեջ, և դա նրանց անմիջական մասնակցությունն է Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմին, ապա Ռուսաստանն իրեն իրավունք ենք վերապահում վարվել ճիշտ նույն կերպ։

Պուտինը նշել է, որ Ուկրաինային հեռահար զենքի մատակարարման արձագանքը կարող է լինել անհամաչափ, եւ Մոսկվան կմտածի դրա շուրջ։ Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ Կիևին հեռահար ճշգրիտ զենք մատակարարելը «լրջագույն խնդիրների է հանգեցնելու»։