2009 թ. հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավտոճանապարհներին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 1650 պատահար, ինչը 176-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հայաստանի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարների հետեւանքով զոհվել է 263 մարդ (70-ով պակաս նախորդ տարվանից), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 2270-ը (308-ով պակաս՝ նախորդ տարվանից):

Փողոցը ոչ սահմանված տեղով հատելու համար հոկտեմբերի 1-ից մինչեւ նոյեմբերի 9-ը ճանապարհային ոստիկանները 3000-ական դրամով տուգանել են 1800 հետիոտնի: Հետիոտներին ճանապարհը չզիջելու համար նույն ժամանակահատվածում տուգանվել է 50 վարորդ, իսկ 2730 վարորդ էլ տուգանվել է 5000-ական դրամով՝ առանց ամրագոտիների երթեւեկելու համար: