Անհայտ երջանիկ հաղթողը տոմսը գնել է առցանց, բայց դեռ չի ներկայացել մրցանակը ստանալու համար, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Իլինոյսի վիճակախաղի ներկայացուցչին։ Շահող տոմսն արժեցել է երկու դոլար։ Ջեքփոթը 1-ը 302 միլիոնի նկատմամբ շահելու հավանականություն է ունեցել:

Հայտարարված գումարից հաղթողը կարող է ստանալ միայն 260 միլիոն դոլարը. գումարի մնացած մասով շահողը կմուծի հարկերը, հայտնել է Ամերիկայի ձայնը։

Ջեքփոթը խաղակրվել է մարտի 26-ից, երբ նախորդ հաղթողը տուն էր տարել 1,1 միլիարդ դոլար, ինչը վիճակախաղի պատմության մեջ հինգերորդ ամենախոշոր գումարն է:

2022 թվականի նոյեմբերին էլ Կալիֆոռնիայից ոմն գնորդ Powerball վիճակախաղով շահել էր ավելի քան 2 միլիարդ դոլարի ռեկորդային ջեքփոթ։