Նախօրեին Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի օդաչուները կատարել են բարդ հնարքներ՝ թռիչք և վայրէջք մայրուղու վրա: Այդ նպատակով Նոյշատել լճի մոտ ճանապարհի մի հատվածն ամբողջությամբ արգելափակվել է, իսկ պարապմունքների մեկնարկից առաջ թնդանոթի կրակոցներով վախեցրել են թռչուններին, հայտնել է Bild-ը։
Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ Քրիստիան Օպլիգերը նշել է, որ F/A-18-ի օդաչուները ժամում մոտ 260 կիլոմետր արագության պայմաններում կատարյալ վայրէջք են կատարել։
Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի վերջին նման զորավարժություններն անցկացրել են 1991 թվականին Տիչինո կանտոնում։ Ընդ որում, մինչև Սառը պատերազմի ավարտը նման ուսուցումը կանոնավոր էր և իրականացվում էր մի քանի տարին մեկ։ Այժմ սպառնալիքներով հղի իրադրությունը նկատելիորեն փոխվել է։
«Օդուժը պետք է պատրաստ լինի ամեն ինչի», - ասել է Օփլիգերը:
Շվեյցարիան ռազմական հակամարտությունների հարցում ավանդաբար պահպանում է չեզոքությունը. չի մասնակցում ռազմական գործողություններին և պատերազմող կողմերին զենք չի մատակարարում: Նույնը վերաբերում է Ուկրաինայի պատերազմին։ Սակայն շվեյցարական բանակը հնարավոր հարձակման համար պատրաստվում է պաշտպանության։





























