Թերթը գրում է, որ բոլորը նկատել են, որ վերջին շրջանում ՕԵԿ-ը եւ մասնավորապես իր ղեկավար Արթուր Բաղդասարյանը նկատելիորեն ակտիվացել են: «Նա, որպես ՕԵԿ նախագահ եւ ԱԽ քարտուղար, մեկնում է Եվրոպա եւ Ռուսաստան, մասնակցում տարբեր կոնֆերանսների, հանդիպումներ ունենում որոշ գործիչների ու քաղաքական շրջանակների հետ:
Մյուս կողմից` Հայաստանում է մարզային հանդիպումներ ունենում, որտեղ բոցաշունչ ճառեր է ասում: Օրերս ՕԵԿ-ը հանդիպումներ է ունեցել Աշտարակ, Մասիս եւ Արտաշատ քաղաքներում, որոնք ավանդաբար համարվում են Հովիկ Արգամիչի ազդեցության տարածքները եւ նրա պաշտոնաթողությունից հետո մի տեսակ անտեր էին մնացել: Արտաշատում, օրինակ, մարդիկ խոսում էին, որ ՕԵԿ-ը գրոհել է Արգամիչի տարածքների վրա: Եվ դատելով հանդիպումների մասնակիցների քանակից՝ այդ գրոհը ստացվում է»,- գրում է «Հրապարակ»-ը:




























