2012թ. Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի մասնակիցների անվտանգությունը կապահովեն նաեւ Մեծ Բրիտանիայի զինուժի ստորաբաժանումները: Օլիմպիական խաղերի անվտանգության միջոցառումներում ներգրավված կլինեն նաեւ 11 ոստիկանական ջոկատներ:
Խաղերի կազմակերպիչները բանակի օգնությանն են դիմել ԱՄՆ-ի դժգոհությունից հետո: Ամերիկացիները թերահավատորեն էին գնահատել բրիտանացիների ջանքերը եւ առաջարկել էին Լոնդոն ուղարկել 500 ոստիկանների եւ ՀԴԲ-ի 500 գործակալների: Կազմակերպիչները հրաժարվել էին օգնությունից, սակայն ամերիկացիները որոշել են իրենց պատվիրակության անվտանգությունն ապահովել սեփական ուժերով, հաղորդում է BBC-ն:



























