Գլենդելյան բաժանմունքն անցկացրել է ամենամյա Գանձապահների օլիմպիադան, գրում է «Ասբարեզը»: Գանձապահների օլիմպիադայի ընթացքում շրջանի տասը խանութներ մրցում են միմյանց հետ` հաճախորդներին սպասարկելու ասպարեզում, որոշելու համար, թե ով է «ամենաարագ եւ ճշտապահ գանձապահը»:
Ի լրումն մրցախաղի` շրջանային ամեն մի խանութ թեմա է ընտրում եւ դրան համապատասխան հարթակ է պատրաստում: Հաշվի առնելով, որ Գլենդելում Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծ հայկական համայնքն է, խանութն ընտրել է հայկական թեմա` հայկական ավանդական հագուստով, երաժշտությամբ եւ երեկոն եզրափակել է հայկական հարսանիքով: Գլենդելյան «Home Depot»-ը շնորհակալություն է հայտնել հայկական համայնքին ավանդական ազգային հագուստ տրամադրելու համար, որը նպաստեց միջոցառման հաջող կայացմանը:


























