Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի Հոու Իֆան (Չինաստան) - Համպի Կոներու (Հնդկաստան) մրցամարտում 6-րդ պարտիայից հետո հաշիվը 4:2 է աշխարհի չեմպիոն Իֆանի օգտին:
Հայտնի է դարձել, որ 6-րդ պարտիային նախորդած գիշերը 17-ամյա Իֆանը որովայնային սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց: Տիրանայի լավագույն հիվանդանոցի բժիշկները ոչ մի խնդիր չեն հայտնաբերել եւ ցավերի պատճառ են համարել հոգեբանական ճնշումը, հաղորդում է Chess-news-ը:
Տասը պարտիաներից բաղկացած չեմպիոնական մրցամարտի 7-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 23-ին:




























