Թուրքիայի Բոլու քաղաքում ոստիկանները արցունքաբեր գազի օգնությամբ են կարողացել չեզոքացնել հարբած վարորդի հարձակումները։

Ոստիկանությունը կանգնեցրել է վտանգավոր ձեւով մեքենա վարող մի վարորդի, ով եղել է հարբած վիճակում։ Նա սզբում դուրս չի եկել մեքենայից, այնուհետ դուրս է եկել եւ հարձակվել ոստիկանների վրա։ Ոստիկանները հարբած վարորդի ագրեսիան չեզոքացնելու համար արցունքաբեր գազ են օգտագործել, որի ազդեցության տակ վարորդը հայտնվել է գետնին։ Վարորդին տեղափոխել են հիվանդանոց։