Պերուի հարավային ափերի մոտ 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ակարի քաղաքից 56 կմ հարավարևելք։