Շաբաթ օրը ԱՄՆ Տեխաս նահանգում ստրուկների ազատագրման օրվան նվիրված տոնակատարությանը  տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա, հայտնում է AP-ն։

Հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը երեկոյան  նահանգի Օսթին մայրաքաղաքից մոտ 20 մղոն  հյուսիս գտնվող Ռաունդ Ռոքի Օլդ Սեթլերս զբոսայգում անցկացվող տոնակատարության ժամանակ: Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել, դեպքի վայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռաունդ Ռոքի ոստիկանապետ Ալեն Բենքսը:

Բենքսը հայտնել է, որ երկու մարդ է զոհվել դեպքի վայրում, ոստիկանությունը բախմանը չի մասնակցել:

Վեց մարդ՝ չորս մեծահասակ և երկու երեխա, տեղափոխվել են տեղի վնասվածքաբանական կենտրոններ, բոլորը պոտենցիալ լուրջ վնասվածքներով, ասվում է Օսթին-Թրևիս շրջանի շտապ օգնության ծառայության մամուլի հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը ոչ մեկի չի ձերբակալել,  քննիչները չգիտեն, թե քանի մարդ է մասնակցել հրաձգությանը: Քննությունը շարունակվում է։