Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին Ուլիսն ու Իմպուլսը:

Այսօր, նոյեմբերի 23-ին քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներում Իմպուլսն ընդունեց Գանձասարին, Արարատը` Ուլիսին:

Իմպուլսը պատասխան խաղում եւս հաղթեց նվազագույն հաշվով: 

Չեմպիոն Ուլիսը պատասխան խաղում 2:3 հաշվով պարտվեց Արարատին, սակայն առաջին խաղում տարած 3:1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ: 

Վաղը, նոյեմբերի 24-ին քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացնեն Բանանցն ու Շիրակը (առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է Շիրակը) եւ Միկան ու Փյունիկը (առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով):