Եմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան «Դուայթ Էյզենհաուեր» ավիակրի վրա, հայտարարել է Եմենի հութիների առաջնորդ Յահյա Սարին։
Ըստ Al Manar-ի՝ հութիների առաջնորդը նշել է, որ հարձակումն իրականացվել է բալիստիկ և թևավոր հրթիռների կիրառմամբ և հասել է իր նպատակներին։
«Եմենի զինված ուժերը կշարունակեն իրականացնել իրենց ռազմական գործողությունները՝ ի աջակցություն և համերաշխ պաղեստինյան ժողովրդի հետ, մինչև ագրեսիային վերջ տալն ու Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի պաշարումը չեղարկումը», -շեշտել է Եմենի հութիների առաջնորդը։





























