Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ ավելի քան 1300 ուխտավոր է զոհվել ծայրահեղ շոգի պատճառով։ Ըստ Euronews-ի՝ այս վիճակագրական տվյալները գհայտնել են թագավորության իշխանությունները՝ նշելով, որ մահվան ամենատարածված պատճառները ջրազրկումն ու ֆիզիկական հյուծվածությունն են։
Ամեն տարի Մեքքայի սրբավայրեր միլիոնավոր մահմեդականներ են հավաքվում: Այս տարի այնտեղ ջերմաստիճանը չափազանց բարձր է՝ որոշ օրերին ջերմաչափը բարձրացել է մինչև 45 աստիճան։
Երկրի առողջապահության նախարար Աբդել Ռահման ալ-Ջալաջելը հայտնել է, որ մահացածների մեծ մասը (83%), այսպես կոչված, հաջի վիզա չի ունեցել, այսինքն՝ պաշտոնապես գրանցված չեն եղել։ Սա նշանակում է, որ ժամանակավոր կացարան, որտեղ հնարավոր էր պատսպարվելու կիզիչ արևից և օգտվել օդորակիչից, չեն ունեցել:
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ հիվանդանոցներ են տեղափոխվել 95 մարդ։ Նրանցից ոմանք բուժման նպատակով տեղափոխվել են մայրաքաղաք Էր Ռիադ։ Ընդհանուր առմամբ, բուժօգնություն է ստացել 465 հազար տուժած ուխտավոր։
Ալ-Ջալաջելը հավելել է, որ նույնականացման գործընթացը բարդանում է նրանով, որ շատ ուխտավորներ փաստաթղթեր չեն ունեցել։ Նա պարզաբանել է, որ մահացածներին կթաղեն Մեքքայում։
Հաջը հաճախ ուղեկցում է համաճարակներ և բազմաթիվ զոհերի պատճառ դարձող հրմշտոցներ։ Բայց այս տարի շոգի պատճառով զոհերի թիվը չափազանց մեծ էր։





























