Ֆրանսիան  Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդին բանակցություններ վարելու համար օրինական գործընկեր է ճանաչել: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն` փարիզում Սիրիայի Ազգային խորհրդի առաջնորդի հետ հանդիպումից հետո:

Բացի այդ, Ֆրանսիան կփորձի Արաբական պետությունների լիգայի եւ այլ դաշնակից պետություններին եւս դրդել պաշտոնապես ճանաչել Խորհրդի օրինականությունը, հայտնում է  AP-ը:

Ֆրանսիան նաեւ Եվրամիությանը կառաջարկի Սիրիայում «անվտանգության գոտիներ» ստեղծել, որտեղ  բնակչությունը կարող է ապաստան ստանալ, իսկ ընդդիմությունը` ուժերի խմբավորման հնարավորություն: Բացի այդ, Ժյուպեն բացառել է Սիրիայի տարածքում ցամաքային ռազմական գործողություններ իրականացնելը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայում «անվտանգության գոտիներ» ստեղծելու մասին հայտարարել էին Թուրքիան եւ Հորդանանը: