Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն երեքշաբթի խորհրդարանը հրկիզելուց և մահացու անկարգություններից հետո հայտարարել է, որ հետ կկանչի վիճելի հարկերի բարձրացումներ պարունակող ֆինանսական օրինագիծը, հայտնել է BBC-ն:
Ազգին հասցեարգրված իր տեսաուղերձում նա հայտարարել է, թե պարզ է, որ «քենիացիները չեն ցականում օրինագծի հետ որևէ ընդհանուր բան ունենալ»:
«Ես զիջում եմ»,- ասել նախագահը՝ հավելելով, որ չի ստորագրի օրինագիծը։
Քենիայի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի (KNHRC) տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 22 մարդ է զոհվել:
Ռուտոն հայտարարել է, որ այժմ երկխոսության մեջ է մտնելու այն երիտասարդների հետ, ովքեր 2022 թվականին նրա ընտրվելուց ի վեր երկիրը մոլեգնած բողոքի մեծ ցույցերի առաջնագծում են:
Երկրի խորհրդարանը երեքշաբթի ընդունել էր օրինագիծը՝ հակառակ համազգային ցույցերի:
Ցուցարարները ներխուժել էին խորհրդարան, ավերածություններ արել և հրկիզել խորհրդարանի մի մասը և կողոպտելն օրենսդիր մարմնի իշխանությունը խորհրդանշող արաողակարգային գայիսոնը։
Ռուտոն սկզբում մերժում էր օրինագիծը հետ կանչելու ցուցարարների պահանջը։ Նա հրամայել է գործի դնել զինվորականներին՝ հայտարարելով, որ «բռնությունն ու անարխիան» չեն հանդուրժվելու։
Սակայն չորեքշաբթի, երբ ցուցարարների սպանության պատճառով հասարակության զայրույթն աճել է, նախագահը մեղմացրել է իր դիրքորոշումը:





























