«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Բենի Գանցն աջակցություն է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննադատելու համար, պնդելով, որ վերջինս վնասում է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունները, գրում է Times of Israel պարբերականը։

«Ամեն մի ընտանիքում (իսկ մենք ամերիկացի ժողովրդին մեր ընտանիքն ենք համարում) կարող են տարաձայնություններ լինել: Այնուամենայնիվ, ինչպես բոլոր ընտանիքներում, մենք մեր ներսում քննարկում ենք մեր տարաձայնությունները և պահպանում միասնականությունը»,- հայտարարել է Գալանտը։

«Նախարար Գալանտը ճիշտ է. վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք փակ դռների հետևում բազմաթիվ խնդիրներ ենք լուծել մեր ընկերների հետ, այդ թվում՝ զինամթերքի առնչությամբ»,- իր հերթին հայտարարել է Գանցը։

Նա նշել է, որ Իսրայելի վարչապետի՝ քաղաքական պատճառներով առաջացած անտեղի վեճերը, կարող է նրան որոշ միավորներ բերել իր քաղաքական կարիերայում, բայց դա, ըստ Բենի Գանցի, վնասում է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերություններին, որոնք անբաժանելի են պատերազմում հաղթելու Իսրայելի կարողության համար»:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետը երկու անգամ մեղադրել էր Վաշինգտոնին զենք չտրամադրելու մեջ։

Սպիտակ տունն ի պատասխան հայտարարևել է, որ իրենք պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսում Բենիամին Նեթանյահուն։