Երգչուհի և մոդել Կառլա Բրունի-Սարկոզին կանչվել է հնարավոր մեղադրանքի ներկայացման համար՝ կապված Լիբիայի կողմից 2007 թվականին իր ամուսնու՝ Նիկոլա Սարկոզիի նախագահական արշավի ենթադրյալ ֆինանսավորման հետաքննության հետ, հայտնում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրին:
Գործին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ 56-ամյա երգչուհին կասկածվում է վկաների կեղծման և լիբիական դատական պաշտոնյաներին կաշառակերության փորձին մասնակցելու, ինչպես նաև այլ խախտումների ապացույցները թաքցնելու մեջ։
69-ամյա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել 2023 թվականի հոկտեմբերին վկաներին ապօրինի միջամտության համար՝ քննության շրջանակներում, թե արդյոք նա գումար է վերցրել Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիից՝ 2007 թվականի իր նախընտրական արշավը ֆինանսավորելու համար:
Կառլա Բրունին կանչվել է ամուսնու նախագահական արշավի հետ կապված հնարավոր մեղադրանքների ներկայացման համար

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























