Առավոտյան KFOR-ի ուժերի եւ Կոսովոյի սերբերի միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով վիրավորվել է ՆԱՏՕ-ի 21 զինվոր: Այդ մասին հաղորդում է սերբական B92 հեռուստաալիքը` վկայակոչելով Ուվե Նովեցկի կոնտինգենտի պաշտոնական ներկայացուցչին:

Հեռուստաալիքի հաղորդմամբ, միջադեպի հետեւանքով կան տուժածներ նաեւ սերբ բանկիչների շրջանում, նրանցից շատերը բուժօգնության կարիք ունեն, բայց նրանց թիվը ստույգ հայտնի չէ:

Նովիցկին նշել է, որ KFOR-ի զինվորները անցյալ գիշեր գործողություններ են ծավալել կոնտինգենտի մանդատով, որը թույլ է տալիս ապահովել շրջանի անվտանգությունն ու տեղաշարժման հնարավորություն ստեղծել: Սերբական համայնքի ներկայացուցիչ Զվեչան Դրագիշ Միլովիչը KFOR-ին մեղադրել է Կոսովոյի սերբերի հետ ունեցած պայմանագրի խախտման մեջ, ըստ որի` ռազմական խմբավորումները կարող են տեղաշարժվել սերբերի կողմից վերահսկվող տարածքներով, սական չեն կարող ապամոնտաժել բրիկադները:

Հիշեցնենք, որ Կոսովոյի հյուսիսում նոյեմբերի 24-ի գիշերը վերսկսվել էին ՆԱՏՕ-ի զինված ուժերի եւ սերբերի բախումները: