2024 թվականի հուլիսի 1-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի սկսվելուց ի վեր 555 երեխա է զոհվել, ավելի քան 1420-ը՝ վիրավորվել։ Դրա մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։
Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ զինված ագրեսիայի արդյունքում Ուկրաինայում տուժել է ավելի քան 1975 երեխա։ 2024 թվականի հուլիսի 1-ի առավոտվա դրությամբ, ըստ անչափահասների դատախազների պաշտոնական տեղեկության, սպանվել է 555 երեխա, իսկ ավելի քան 1420-ը տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել։
Երեխաներն ամենաշատը տուժել են հատկապես երկրի վեց մարզերում՝ Դոնեցկում՝ 550, Խարկովում՝ 400, Խերսոնում՝ 154, Դնեպրոպետրովսկում՝ 152, Կիևում՝ 130 և Զապորոժիեյում՝ 120։





























