ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունում է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Դերսիմի իրադարձությունների վերաբերյալ:

«Հաշտեցման ոգով անցյալի վիճելի հարցերի լուծմանն ուղղված բոլոր գործողությունները կարող են միայն ողջունվել»,-  Today”s Zaman-ն ասել է Ֆյուլեն:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը ներողություն էր խնդրել 1937-1938թթ. Դերսիմի ջարդերի վերաբերյալ: «Եթե պետք լինի պետության անունից ներողություն խնդրել, ես կանեմ դա»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանություններն արյան մեջ էին խեղդել Դերսիմի ապստամբությունը` ոչնչացնելով հազարավոր գյուղեր: Տարբեր տվյալներով` զոհերի թիվը հասել է 100 հազարի:  Հազարավոր հայեր 1915թ. ցեղասպանությունից մազապուրծ լինելով, 1938թ-ին նորից ենթարկվեցին կոտորածի:

Սակայն, ըստ Էրդողանի, Դերսիմի համար ներողություն պետք է խնդրի ոչ թե «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, այլեւ Ժողովրդահանրապետական կուսակցությունը եւ Դերսիմից ընտրված այդ կուսակցության պատգամավորներն  ու նրա առաջնորդը, ովքեր այդ ամենի հեղինակն են: