ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է ֆրանսաբնակ գործարար և հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանին։

Այս մասին «Ֆեյսբուք» իր էջում տեղեկացրել է Աննա Հակոբյանը:

«Խոսեցինք Սփյուռք-Հայաստան փոխհարաբերությունների մասին։ Պարոն Շնորհոքյանը կիսվեց Սփյուռքի համայնքները միավորելու և Հայաստանի հետ կամուրջ ստեղծելու իր մտադրությամբ։

Ես նշեցի՝ կուզենայի, որ ՀՀ-Սփյուռք փոխհարաբերությունները միտված լինեն Հայաստանի Հանրապետության ուժեղացմանը։ Իմ ուղերձը մեր Սփյուռքին՝ վերադարձե՛ք՝ ուժեղացնելու մեր հայրենիք-պետությունը»,- գրել է Հակոբյանն ու տեսանյութ հրապարակել։