Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի հայտարարությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քուրդ կուսակցապետն անդրադարձել է վերջին շրջանում «Քուրդիստանի հասարակությունների միության» (KCK) գործի շրջանակներում ձերբակալված փաստաբանների խնդրին, որոնց մեղադրում են Օջալանի հրահանգները PKK-ին հասցնելու մեջ։
«Իմրալը կղզուց նամակները դեպի Քանդիլ (PKK-ի ղեկավարության ճամբարները Հյուսիսային Իրաքում) են հասցրել ոչ թե փաստաբանները, այլ՝ պետական պատվիրակությունը, որոնք դա արել են Էրդողանի գիտությամբ եւ հավանությամբ»,-ասել է քուրդ կուսակցապետը։
Նշենք, որ օրեր առաջ թուրքական ոստիկանությունը KCK-ի գործի շրջանակներում ձերբակալել են 47 փաստաբանների, ովքեր հանդիպել են Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ։ Փաստաբանները մեղադրվում են՝ Օջալանի հրահանգները PKK-ին հասցնելու մեջ։



























