Թուրքիայում հերթական անգամ Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել, հայտնում է վրացական itv.ge համացանցային հեռուստատեսությունը:

Այս անգամ Թուրքիայի ոստիկանները հատուկ գործողություներն իրականացրել են Տրապիզոն քաղաքում, որի ժամանակ էլ հենց ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներին` խանութից ապրանք գողանալու համար:

Ըստ թուրքական լրատվամիջոցների, ձերբակալվածներն գործել են իրենց կողմից  մշակված հատուկ ծրագրով եւ ապրանքը խանութից այնպես են հանել, որ հատուկ սարքավորումներն այն չեն կարողացել արձանագրել:

Ձերբակալված Վրաստանի քաղաքացիները մոտ օրերս կկանգնեն դատարանի առաջ: